Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Երևանը երկրորդեց Մոսկվային

Երևանը երկրորդեց Մոսկվային
02.12.2013 | 15:09

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ այսօր Երևանում տեղի ունեցավ հայ և ռուս ժողովուրդների բարեկամության խորհրդանիշ հանդիսացող «Միացյալ խաչ» հուշարձանի բացման արարողությանը: Արձանը բացեցին հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը և Ռուսաստանի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը:
Հուշարձանի նույնատիպը, որի պատվանդանին փորագրված է՝ «Օրհնյալ է հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը», Մոսկվայի 850-ամյակի առթիվ 1997 թվականին տեղադրվել է Ռուսաստանի մայրաքաղաքի կենտրոնում` «Նիկիտյան դարպասներ»-ի պուրակում: Արձանի հեղինակային խմբի ղեկավարն է քանդակագործ Ֆրիդրիխ Սողոյանը, ճարտարապետներն են Ռազմիկ և Տիգրան Մանուկյանները:

Դիտվել է՝ 1240

Մեկնաբանություններ